shantnews.am: Իսրայելական ավիացիան հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանի ուղղությամբ։ Հարձակումն իրականացվել է Միջերկրական ծովից։ Այս մասին հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
«Առավոտյան ժամը 3։55-ին Իսրայելը մի քանի հրթիռային հարված է հասցրել Միջերկրական ծովից՝ Լաթաքիայից արևմուտք՝ գրոհելով Հալեպի միջազգային օդանավակայանի տարածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարության տվյալներով ագրեսիայի հետևանքով նյութական վնաս է հասցվել Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի օդանավակայանին։