«Պուտինը պետք է ձերբակալվի». Բորել |azatutyun.am|

azatutyun.am: «Եթե Ռուսաստանի նախագահը ուղևորվի այն 130 պետություններից մեկը, որը ստորագրել է Միջազգային քրեական դատարանի ստեղծման մասին համաձայնագրի տակ, ապա նա անմիջապես պետք է ձերբակալվի», – այսօր Բրյուսելում, լրագրողների հետ զրույցում, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Այս հանգամանքը հարկավոր է հաշվի առնել։ Մենք կարող ենք տարբեր պայմանավորվածությունների հանգել, սակայն դատարանի վճիռը շարունակում է մնալ ուժի մեջ», – հայտարարել է Բորելը։

Հաագայում գործող Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահի ձերբակալության օրդերը հրապարակել էր անցած շաբաթավերջին՝ նրան մեղադրելով ուկրաինացի երեխաներին Ռուսաստան բռնի տարհանման համար։

Ռուսաստանի Դաշնությունը Միջազգային քրեական դատարանի գործունեությանը չի միացել և այդ կառույցի իրավասությունները չի ճանաչում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով