Պուտինը և Ասադը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցերը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բաշար ալ-Ասադը երեկ Կրեմլում քննարկել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության հարցերը: Այդ մասին այսօր ասել է Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ինչ վերաբերում է մեր համագործակցությանն այնպիսի զգայուն ոլորտներում, ինչպիսին ռազմատեխնիկականն է, ապա՝ այո, դրանք էլ են քննարկվել, սակայն արդյունքների մասին, հասկանալի պատճառներով, հրապարակավ չի հաղորդվում», – ասել է Պեսկովը:

Նրա փոխանցմամբ, Պուտինի և Ասադի զրույցում անդրադարձ է եղել նաև Սիրիայի և Թուրքիայի հարաբերություններին:

Պուտինի մամլո խոսնակն ավելացրել է, թե առաջիկա շաբաթներին կամ ամիսներին հնարավոր է ռուս-սիրիական տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված «մի շատ կարևոր պայմանագրի կնքում»:

Պեսկովի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինի և Բաշար ալ-Ասադի երեկվա բանակցությունները տևել են երեք ժամ և երեկոյան են ավարտվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով