Իրանում 100-ից ավելի մարդ է ձերբակալվել աշակերտներին թունավորելու գործին առնչություն ունենալու կասկածանքով |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի 11 նահանգներում 100-ից ավելի մարդ է ձերբակալվել միջնակարգ դպրոցներում աշակերտների թունավորման վերջին դեպքերին առնչություն ունենալու կասկածանքով։ Իրանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, IRNA-ի փոխանցմամբ, նշվում է, որ ձերբակալվածներից մի քանիսը մեղադրվում են թունավոր նյութեր «թշնամական նպատակներով» օգտագործելու մեջ:

«Այդ անձինք փորձել են վախ սերմանել քաղաքացիների մեջ և հրահրել փակելու դպրոցներ՝ իշխանությունների նկատմամբ հասարակության մեջ անվստահություն ստեղծելու նպատակով», – ասված է հաղորդման մեջ։

Իրավասու մարմիններն այժմ ստուգում են ահաբեկչական խմբավորումների հետ հնարավոր կապի համար կասկածվող «թշնամական դրդապատճառներ ունեցող անձանց»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով