Մոսկվայում պատրաստվում են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպմանը. Չավուշօղլու |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան պատրաստվում է հաջորդ շաբաթ Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպմանը, հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Մենք նախատեսում ենք քառակողմ հանդիպում։ Ռուսական կողմն առաջարկել է հաջորդ շաբաթ տեխնիկական հանդիպում անցկացնել՝ որպես ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստություն»,- չորեքշաբթի Անկարայում իրանցի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավուշօղլուն։

Անկարայի և Դամասկոսի միջև տարաձայնությունները լուծելու համար նախատեսվում էր ՌԴ, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Էրդողանը հնարավոր է համարել Իրանի մասնակցությունն Անկարայի, Մոսկվայի և Դամասկոսի միջև բարձր մակարդակով նախատեսվող բանակցություններին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով