tert.am: Իրանի Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին հայտարարել է, որ երկիրը արտադրել է առաջադեմ բալիստիկ հրթիռ, որը կարող է հարվածել ծովում շարժվող թիրախներին, գրում է Tasnim գործակալությունը:
Բաքերին նշել է, որ Իրանը ձեռք է բերել բավականաչափ տեխնիկական գիտելիքներ՝ բալիստիկ հրթիռներ արտադրելու համար, որոնք կարող են խոցել շարժվող ռազմածովային օբյեկտներ:
Հրթիռը հաջողությամբ փորձարկվել է և գտնվում է զանգվածային արտադրության փուլում, հավելել է նա՝ նշելով, որ Իրանն այժմ աշխարհի երեք երկրների թվում է, որոնք ունեն այդ հրթիռների արտադրության տեխնոլոգիա:
Գեներալը նաև ասել է, որ նոր հրթիռը Իրանի շուրջ գտնվող ջրային տարածքներում ավելի քան 1000 կիլոմետր շառավղով անվտանգություն կապահովի։