Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին կգործուղվի Հունաստան։
Ըստ կառավարության e-gov.am հարթակի՝ Աթենքում Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ կունենա։
Նշվում է, որ Հունաստան կմեկնեն նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանը և Անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանը:
Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։