ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հունաստանում տեղի ունեցած ողբերգության առիթով ցավակցություն է հայտնել Հունաստանի ԱԳ նսխարար Նիկոս Դենդիասին:
«Խորապես վշտացած եմ Հունաստանում գնացքների սարսափելի բախման լուրից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։
Հայաստանն այս ողբերգական պահին եղբայրական Հունաստանի և նրա ժողովրդի կողքին է»,- գրել է Արարատ Միրզոյանը թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ Հունաստանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքներ, ինչի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, 85 մարդ էլ վնասվածքներ է ստացել: Նրանցից 25-ի վիճակը ծանր է։