Թուրքիայի Մալաթիա նահանգում այսօր տեղի ունեցած 5,6 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով 1 մարդ զոհվել է, եւս 69-ը՝ վիրավորվել։
Ըստ Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD)՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 6,9 կմ խորության վրա. այն զգացվել է նաեւ շրջակա նահանգներում, այդ թվում՝ Քահրամանմարաշում, Գազիանթեփում, Ադըյամանում ու Շանլըուրֆայում։
Թուրքիայի Ազգային կրթության նախարար Մահմութ Օզերը հայտնել է, որ ավերվել է 22 շինություն, 20 մարդ միանգամից հոսպիտալացվել է, փրկարարները փլատակներից փրկել են 5 հոգու։
Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
AFAD-ը զգուշացրել է հեռու մնալ վթարային կառույցներից ու շինություններից։
Լուսանկարը՝ Անադոլու գործակալության