Լեհաստանը պատրաստ է ամբողջությամբ փակել Բելառուսի հետ սահմանով երթևեկությունը |armenpress.am|

armenpress.am:  Լեհաստանը պատրաստ է ամբողջությամբ փակել Բելառուսի հետ սահմանը: Նման հայտարարություն է արել հանրապետության փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին Լեհական ռադիոյի եթերում։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

«Եթե նման անհրաժեշտություն լինի, հատկապես անվտանգության խնդիրներով պայմանավորված, ապա մենք, միանշանակ, պատրաստ ենք: Բայց մենք դա կվերլուծենք իրադարձությունների զարգացմանը զուգընթաց», – ասել Է պաշտոնյան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Լեհաստանը պատրաստ է վերջնականապես փակել սահմանը։

Դրա հետ մեկտեղ Յաբլոնսկին ընդգծել է, որ անցակետը փակելու մասին որոշումները չեն ընդունվում բացառապես քաղաքական դրդապատճառներով։ Նրա խոսքով՝ Վարշավայում հասկանում են, որ կան փոխադրողներ և ապրանքներ, որոնք կարելի Է փոխադրել սահմանով։

«Սակայն հենց իրադրության վերլուծությունը ցույց տա, որ անվտանգության սպառնալիքի աճ կա, ապա նման որոշում կարող Է ընդունվել», – եզրափակել է Յաբլոնսկին։ Փետրվարի 10-ից Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկիի կարգադրությամբ դադարեցվել է երթևեկությունը Բերեստովիցա-Բոբրովնիկի անցակետով՝ ելնելով «պետական ​​անվտանգության շահերից»։

Փետրվարի 21-ի երեկոյան Կոզլովիչի-Կուկուրիկի անցակետը կփակվի ԵՄ-ում և Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայում գրանցված բեռնատարների անցման համար։ Այսպիսով, բելառուսալեհական սահմանին կմնա միայն ուղևորների համար նախատեսված մեկ՝ Բրեստ-Տերեսպոլ անցակետը, իսկ բեռնատարների համար ոչ մի անցակետ չի լինի։

Ի պատասխան՝ Մինսկը փոխել է լեհ բեռնափոխադրողների տեղաշարժի ռեժիմը. նրանք կկարողանան Բելառուսի տարածք մուտք գործել և այնտեղից դուրս գալ բացառապես սահմանի բելառուսալեհական հատվածով։ Վարշավայում նախազգուշացրել են, որ բելառուս փոխադրողների նկատմամբ կմտցնեն համազոր սահմանափակումներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով