armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում այսօր կմասնակցի Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը․ քննարկմանը կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Այս մասին հայտնի դարձավ Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական կայքից։
Քննարկմանը մասնակցելու է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը։