Ալիևն ու Միշելը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը այսօր Մյունխենում հանդիպմանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացումը, խաղաղության պայմանագրի բանակցությունները և Բրյուսելի նախաձեռնած խաղաղության գործընթացը։

Ալիևն, ըստ նրա աշխատակազմի, ընդգծել է, որ Ադրբեջանը աջակցում է բրյուսելյան խաղաղ գործընթացին։

Միշելն, իր հերթին, հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների և Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ապահովման ուղղությամբ։

Նրանք խոսել են նաև Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեության մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով