civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ փետրվարի 14-ին, ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Այդ մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
Հանդիպումից այլ մանրամասներ չեն նշվում։
Փետրվարի 9-ին Իգոր Խովաևն այցելել էր Հայաստան։ Երևանում Ռուսաստանի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչը հանդիպումներ էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։