Հալեպ ժամանած հայ փրկարարների խումբը այցելեց Ս.Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի՝ ընդունելության արժանանալով Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարյանի կողմից։ Այս մասին հայտնում է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։
«Հանդիպման ավարտին եկեղեցում իրականացվել է մոմավառություն՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի։
Փրկարարական խմբի անդամներին ուղեկցում էին ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպում ՀՀ ԳՀ անձնակազմը»,- նշված է հաղորդագրության մեջ։