Թեհրանը կմիանա Սիրիայի, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ սիրիական ճգնաժամի շուրջ բանակցություններին․ Մոսկվայում Իրանի դեսպան |news.am|

news.am: Իրանը կմիանա Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի բանակցություններին եւ Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հինգշաբթի Իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Ինչ վերաբերում է Իրանի արտգործնախարար Հուսեյն Էմիր Աբդոլլահիանի այցին, Թեհրանը դեռ պետք է որոշի ժամկետները։

Նշենք, որ 2022 թվականի վերջին Մոսկվայում բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի, Սիրիայի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների միջեւ՝ կապված սիրիական ճգնաժամի կարգավորման հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով