1lurer.am: Թուրքիայիում տեղի ունեցած ողբերգության զոհերի համար ցավակցել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը: Թվիթերի իր միկրոբլոգում նա գրել է.
«Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ես կապվեցի իմ գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ և իմ ցավակցությունները փոխանցեցի սգացող ընտանիքներին։ Պատրաստակամություն հայտնեցի նաև անհապաղ օգնություն ցուցաբերել փրկարարական աշխատանքներին ու վնասի վերացմանը»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում այսօր հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։