Բանակի օրվա առթիվ Եռաբլուր են այցելել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլք:
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի
Նրանք այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Լուսանկարը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի
«ՀՀ վարչապետը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին»,- նշված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Գլխավոր լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի