Հավատում ենք, որ ԵՄ առաքելությունը ներդրում կունենա տարածաշրջանում անվտանգության ամրապնդման հարցում. Ալեն Սիմոնյան

Հայաստանի խորհրդարանը ողջունում է ԵՄ որոշումը` քաղաքացիական լիարժեք դիտորդական առաքելություն ուղարկելու մասին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք հավատում ենք, որ առաքելությունը մեծ ներդրում կունենա տարածաշրջանում անվտանգության, տևական խաղաղության ու վստահության ամրապնդման հարցում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում նախնական կտեղակայվի երկու տարով, կառավարման շտաբը կգործի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Թոմաթը: 

Ըստ հաղորդագրության՝ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով