Վահան Քերոբյանն իտալական ընկերությունների ներկայացուցիչներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության զարգացման միտումները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների, որոնք ցանկանում են ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Այս մասին նախարարը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում:
 
«Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, զարգացման միտումները և միաժամանակ ընդգծել, որ արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության ընդլայնումն ու նոր ներդրումների ներգրավումը մեզ համար շատ կարևոր են։
 
Այնուհետև հյուրերի հետ քննարկել ենք ջերմատնային տնտեսությունների և խոզաբուծության ոլորտներին վերաբերող ներդրումային ծրագրերի նախագծերը։
 
Ներկայացրել եմ գյուղատնտեսական նշանակության հողերի կոնսոլիդացիայի փորձնական ծրագիրը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել մեր գործընկերների մոտ։
 
Խոսել ենք նաև արևային էներգիայի և կանաչ ջրածնի արտադրության մասին։ Հյուրերին տեղեկացրել եմ, որ մենք կանաչ ջրածնի ուսումնասիրման փուլում ենք, շուտով կունենանք առաջին արդյունքները»,- գրել է Քերոբյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով