Անդրեա Վիկտորինը ցավակցել է հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ցավակցել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:

«ԵՄ պատվիրակության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ազատում բռնկված հրդեհի հետևանքով հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ»,- գրել է Վիկտորինն իր թվիթերյան էջում։

Նա շուտափույթ ապաքինում է մաղթել տուժածներին՝ նշելով․ «Մեր մտքերը ընտանիքների և հարազատների հետ են»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով