Իրանը վստահեցրել է, որ դժվարին ժամանակներում կմնա Լիբանանի բարեկամը |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է համագործակցել Լիբանանի հետ տնտեսության, առևտրի և էներգետիկայի ոլորտներում։

IRNA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է  Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Բեյրութում լիբանանցի մի շարք քաղաքական ու մշակութային գործիչների հետ հանդիպմանը Ամիր Աբդոլլահիանը վստահեցրել է, որ Թեհրանը կմնա Լիբանանի բարեկամը դժվարին ժամանակներում։

Նա ընդգծել է, որ լիբանանյան քաղաքական կուսակցությունները բավականաչափ կոմպետենտ են՝ առանց արտաքին միջամտության իրենց երկրի նախագահին ընտրելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով