armenpress.am: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա Էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնումը ներկայիս 6 մղոնից ավելի, ինչպես նաև թույլ չի տա տարածաշրջանում ի վնաս Անկարայի ստատուս քվոյի ձևավորումը:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարարը Աթենքին հորդորել է հրաժարվել «սխալ հաշվարկներից» և տարածաշրջանում էսկալացիայի նոր փուլերի չձգտել։
Աքարը շարունակել է սպառնալ Հունաստանին և հորդորել հիշել պատմության դասերը:
«Աթենքը պետք է հիշի պատմության դասերը: Թուրքիան չի տրվում հունական կողմի սադրանքներին, բայց միևնույն ժամանակ թույլ չի տա, որ տարածաշրջանում ձևավորվեն այնպիսի պայմաններ, որոնք ոտնահարում են թուրքական կողմի իրավունքները»,-նշել է նա։