armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանային ներկայացուցիչների հետ ընդլայնված հանդիպման ժամանակ հնարավոր է համարել, որ 2023թ. հունիսի 18-ին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ավելի վաղ:
Այս մասին հայտնում է թուրքական Artigercek-ը:
«Մենք կարող ենք թարմացնել ընտրությունների ամսաթիվը՝ դրանք տեղափոխելով ավելի վաղ ժամկետի», – ասել է Էրդողանը՝ չնշելով ամսաթիվը։
ԱԶԿ-ի խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել էր, որ ընտրությունները կարող են անցկացվել ավելի վաղ։ Օմեր Չելիքը դա պայմանավորել էր ամառային արձակուրդային շրջանով և քաղաքացիների`արտասահման հանգստի մեկնելու հանգամանքով: