Ադրբեջանում Իրանի դեսպանը խորհրդակցելու համար մեկնել է հայրենիք |news.am|

news.am: Ադրբեջանում Իրանի դեսպան Սայիդ Աբաս Մուսավին խորհրդակցելու համար մեկնել է հայրենիք։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Իրանական Mehr գործակալության տվյալներով՝ տեղի է ունեցել դեսպանի հանդիպումն Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։

Նախարարի հետ դեսպանի խորհրդակցություններն ընթանում են Ադրբեջանի եւ Իրանի միջեւ քաղաքական նոր լարվածության, Իրանի՝ Ադրբեջանի հասցեին սպառնալիքներ պարունակող զորավարժությունների, նոր հարձակումների եւ սպառնալիքների ֆոնին։ Մուսավին Իրանի արտաքին գործերի նախարարին է ներկայացրել Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ իր երկօրյա բանակցությունների արդյունքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով