Air Astana ավիաընկերության ինքնաթիռը հայտնվել է տուրբուլենտության գոտում․ տուժել է յոթ ուղևոր |tert.am|

tert.am: Air Astana ավիաընկերության Տաշքենդ-Ալմա-Աթա չվերթն իրականացնող ինքնաթիռը հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում, ինչի հետևանքով ուղևորներից ոմանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ավիաընկերության մամուլի ծառայությանը հղումով։

Ավելի վաղ, ավիափոխադրողի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Air Astana-ի ինքնաթիռը Տաշքենդից Ալմա-Աթա ճանապարհին հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում, ինչի հետևանքով յոթ ուղևոր ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ և այրվածքներ։ Ավելի ուշ ավիաընկերությունը մամուլի հաղորդագրությունից հանվել է այրվածքների մասին հիշատակումը:

 

Ավիաընկերության մամուլի ծառայությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մանրամասնել է, որ «այրվածքների վերաբերյալ գանգատներով» որևէ մեկն ընկերության հետ չի կապվել։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (CAC), իր հերթին, հաղորդել է հինգ տուժածի մասին, այդ թվում՝ Ուզբեկստանի քաղաքացու, որի մոտ կան ողնաշարի պարանոցային հատվածի փակ կոտրվածքի կասկածներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով