Չինաստանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամության մասին |tert.am|

tert.am: Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ընթացքում պետությունների միջև հարաբերությունները բարելավելու պատրաստակամություն է հայտնել։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը հղումով։

«Հուսով ենք Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները կպահպանվեն ու կբարելավվեն»,- ասված է ՉԺՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ցին Գանը միայն դեկտեմբերի վերջին է նշանակվել Չինաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ԱՄՆ-ում ՉԺՀ դեսպանի պաշտոնը։ Նախորդ տարվա հոկտեմբերին նա միացավ Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին՝ դառնալով Չինաստանի արտաքին գործերի նախարարության հաջորդ ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով