Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը․ «Հայաստան» խմբակցության նոր պատգամավորները երդվեցին

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ։ 

Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները, ըստ որոնց՝ մանդատները տրվում են «Հայաստան» կուսակցությունների դաշինքի հաջորդ թեկնածուներ Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին և Իրինա Գասպարյանին։  
Նոր պատգամավորները երդմամբ ստանձնեցին պարտականությունները։

2021 թ․-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Հայաստան» դաշինքի մաս էր կազմում «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։ Այդ կուսակցությունից ընտրված 3 պատգամավորներ՝ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը վերջերս հայտարարել էին, որ հրաժարվում են պատգամավորական մանդատներից։Մանդատից հրաժարվել էր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով