2023 թվականից նվազագույն ամսական աշխատավարձը կսահմանվի 75.000 դրամ՝ 68.000 դրամի փոխարեն

2023 թ․-ից նվազագույն ամսական աշխատավարձը կսահմանվի 75.000 դրամ՝ 68.000 դրամի փոխարեն։

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ 

Հաշվարկային հիմքում ընկած է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատումներն ու մակրոտնտեսական ցուցանիշները:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրինագծում կատարվել են միայն խմբագրական բնույթի փոփոխություններ։ Նախագիծն ընդունվեց 65 կողմ, 27 ձեռնպահ ձայներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով