1lurer.am: Ուկրաինական ճգնաժամը տարբեր ազդեցություն է ունենում Եվրամիության և ԱՄՆ-ի վրա: Այս մասին Corriere della Sera թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
«Հակամարտության ազդեցությունն ԱՄՆ-ի վրա նույնը չէ, ինչ Եվրոպայի վրա։ ԱՄՆ-ը էներգառեսուրսների արտահանող է, իսկ Եվրամիությունը տառապում է բարձր գներից: Մենք տնտեսական անկման վտանգի առաջ ենք: Եվրոպական ձեռնարկություններն ավելի շատ են վճարում էներգիայի համար և բախվում են ամերիկյան ձեռնարկությունների մրցակցությանը»,- ասել է Միշելը:
Մեկնաբանելով Չինաստան կատարած այցը՝ Եվրոպական խորհրդի ղեկավարը նշել է, որ ուղևորությունն անհրաժեշտ էր: