Իրանը ՖԻՖԱ-ից պահանջել է որակազրկել ԱՄՆ-ին՝ իրենց դրոշն աղավաղելու համար |sport.mediamax.am|

sport.mediamax.am: Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջել է որակազրկել ԱՄՆ-ի ընտրանուն 10 խաղով, քանի որ վիրավորել են իրենց ազգային արժանապատվությունը, գրում է The Guardian-ը:

Իրանում դժգոհ են այն բանից, որ ԱՄՆ-ի ընտրանու սոցկայքերում իրենց երկրի դրոշը պատկերված է առանց Իսլամական պետության խորհրդանիշի: Բողոքն ուղարկվել է ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտե:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ նման որոշում կայացրել են ի պաշտպանություն իրանցի կանանց, որոնք պայքարում են իրենց իրավունքների համար:

Ամեն դեպքում, հետո նրանք որոշ հրապարակումներ ջնջել են, իսկ Twitter-ում տեղադրել ճիշտ դրոշը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով