news.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից։
Հանդիպման մանրամասների մասին դեռ չի տեղեկացվում։
Նշենք, որ Ռիքերը նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահն է, որը, սակայն, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնական հաղորդագրություններում չի նշվում։