Ալիևը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված է եղել հանդիպում, որը, սակայն, չի կայանա։ 

«Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին, բայց երեկ Հիքմեթ Հաջիևն [Ադրբեջանի նախագահի օգնական] ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի [Եվրոպական խորհրդի նախագահ] գրասենյակից և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով