Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պապյանին պատկանող մսամթերքի արտադրության արտադրական գործունեությունը:
«Որոշման համար հիմք են ծառայել Լոռու մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգուման արդյունքները, որոնք փաստել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ այդ կազմակերպությունում:
Մասնավորապես՝ արտադրական շինությունը չի ունեցել մեխանիկական օդափոխության համակարգ, հատակը չի համապատասխանել պահանջվող նորմերին` պատրաստված է փայտից, ոչ մսային բաղադրամասերի նախապատրաստումը չի իրականացվել առանձին շինությունում, իսկ աշխատակիցը ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չի ունեցել սանիտարական գրքույկ։ Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ: