ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը՝ «ապրիլի 19-ին Հռոմում» |azatutyun.am|

azatutyun.am: Նիդերլանդների արտգործնախարարը և այլ դիվանագիտական աղբյուր France-Presse գործակալությանը հայտնել են, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների և Իրանի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Հռոմում։ Լրատվամիջոցի տեղեկություններով, հանդիպումը նախատեսված է առաջիկա շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին։

Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը Օմանում՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև։ Սա Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների շուրջ ամենաբարձր մակարդակով հանդիպումն է միջուկային գործարքի տապալումից ի վեր:

Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ բանակցությունների հաջորդ փուլն էլ տեղի կունենա Օմանի միջնորդությամբ, և որ կողմերը կկենտրոնանան բացառապես միջուկային խնդրի և պատժամիջոցների վերացման վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով