Անթալիայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի X սոցիալական հարթակում։

«2025 թ. ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Կողմերը քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի շուրջ աշխատանքների ավարտից հետո:

Նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկխոսությունը»,- նշված է հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով