ԵՄ-ն պետք է շարունակի աշխատել մաքսատուրքերի անհրաժեշտ հակաքայլերի ուղղությամբ. Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը պետք է շարունակի աշխատել մաքսատուրքերի բոլոր անհրաժեշտ հակաքայլերի ուղղությամբ՝ իրեն պաշտպանելու համար, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

«Մենք պետք է ուժ ցույց տանք», – նշել Է Մակրոնը՝ հավելելով, որ Եվրոպան պետք է թույլ չտա, որ երրորդ երկրներից հոսքերը խաթարեն շուկայի աշխատանքը:

ԱՄՆ նախագահը 90-օրյա դադար է հայտարարել բարձր մաքսատուրքերից տուժած երկրների համար:

Եվրոպական միությունը, որը ևս պատասխան մաքսատուրքեր սահմանեց ԱՄՆ-ի նկատմամբ, երեկ ողջունել է դադարի մասին Դոնալդ Թրամփի որոշումը: Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է՝ ցանկանում են հնարավորություն ստեղծել, որպեսզի բանակցությունների միջոցով կարգավորվի հարցը: Ուրսուլա ֆոն դեր Լայենը, այդուհանդերձ, հավելել է՝ բոլոր տարբերակները մնում են սեղանին, այդ թվում՝ պատասխան մաքսատուրքերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով