Անհնար է միաժամանակ գտնվել երկու տարբեր ուղղվածություններ ունեցող միավորումներում, ինչպես ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն է․ ՌԴ ԱԳՆ փոխնախարար

ՌԴ ԱԳ փոխնախարար Մ.Յու.Գալուզինը մեկնաբանել է Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը և նշել՝ անհնար է միաժամանակ գտնվել երկու տարբեր ուղղվածություններ ունեցող միավորումներում, ինչպես ԵԱՏՄ-ն և Եվրամիությունն է։ Այս մասին հատարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։

«ԵԱՏՄ-ն իրավահավասար պետությունների միավորում է, իսկ ԵՄ-ն մի կառույց է, որտեղ տիրում է գավազանի կարգապահությունը, որը ենթարկվում է բրյուսելյան բյուրոկրատների կողմից թելադրված իրականությունից կտրված հակառուսական նարատիվներին»

Պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ լինել: Մենք հույս ունենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և ԵԱՏՄ-ի հետ խզման հետևանքով կորուստների մասշտաբները կբացատրվեն հայ հասարակությանը, որպեսզի այն ունենա իրականության օբյեկտիվ պատկերացում», – ասել է Գալուզինը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով