Սահմանի երկայնքով հնչող կրակոցները ՀՀ ուղղությամբ չեն. Պապիկյան |news.am|

news.am: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ վերջին օրերին սահմանամերձ գյուղերում հնչող կրակոցների դեպքերին։

«Ես երեկ հետևել եմ լրահոսին, տեղյակ եմ գրառումներից, տեսանյութերը դիտել եմ։ Դրանով պայմանավորված պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն  դրանք ՀՀ-ի ուղղությամբ չեն։ Դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չեն պարունակում, և մեր կողմից հայտարարության չեն արժանանում։ ՊՆ–ն հետևում է ամենին, և կարծում ենք, որ լուծման ճանապարհը դիվանագիտական է, մենք հարցի կարգավորումը հենց այդ կերպ ենք պատկերացնում և իրականացնում»,–ասաց Սուրեն Պապիկյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հայտարարեց, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն  դրանք ՀՀ-ի ուղղությամբ չեն։ Չնայած հայտարարությանը, համացանցում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ սահմանամերձ գյուղերում լսվում էին կրակոցներ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով