Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցելու հարցը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցելու հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իրանի ԱԳ նախարարը նշել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

Իրանցի նախարարը հայտնել է, որ Թեհրանը ու Երևանը պատրաստ են պայմաններ ստեղծել տարանցիկ բեռնափոխադրումների ոլորտում՝ դյուրացնելով դրանց աշխատանքը։ 

«Բեռնափոխադրումները դյուրացնելու համար մենք նաև հիանալի զրույց ենք ունեցել Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցելու վերաբերյալ»,-հայտնել է Իրանի ԱԳ նախարարը։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով