Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Երևան |armenpress.am|

armenpress.am: Երևանում է Իրանի արտգործնախարարը: «Զվարթնոց» օդանավակայանում Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:

Սպասվում է, որ վաղը Հայաստանի արտգործնախարարությունում տեղի կունենա Աբբաս Արաղչիի և Արարատ Միրզոյանի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակում նախատեսված է նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ Երևանում Արաղչին հանդիպելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Բացի երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկումներից՝ օրակարգում նաև Հարավային Կովկասի վերջին իրադարձություններն են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով