Պուտինը պահանջել է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը հրադադարի ընթացքում. Bloomberg |azatutyun.am|

azatutyun.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը 30-օրյա հրադադարի ընթացքում, այս մասին հայտնում է Bloomberg -ը` հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ լրատվամիջոցի՝ սա հրադադարի համաձայնությունը ստորագրելու Պուտինի պարտադիր նախապայմանն է։

Նույն աղբյուրները հայտնել են, որ ՌԴ նախագահի նվազագույն պլանն այն է, որ դադարեցվի գոնե ռազմական աջակցությունը ԱՄՆ-ի կողմից։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան Bloomberg-ին ասել է, որ այս նախապայմանի իրագործումը կարող է բերել նրան, որ Ռուսաստանը ռազմական գործողությունների դադարի ընթացքում կվերազինվի։

Այսօր նախատեսված է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը: Նրանք քննարկելու են քննարկելու Ուկրաինայում ռուսական զորքի գրաված տարածքների և էլեկտրակայանների հարցը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ուկրաինայից բացի առաջնորդները քննարկելու են նաև երկու երկրների հարաբերությունների կարգավորումը: Հեռախոսազրույցը տեղի կունենա Երևանի ժամանակով 17:00 -19:00-ի սահմաններում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով