Հութիները հայտարարել են ռազմական էսկալացիայի շարունակման մասին՝ կապված Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետ |shantnews.am|

shantnews.am:  Եմենի հութիները դատապարտել են Իսրայելի հարվածները Գազայի հատվածին և հայտարարել են ռազմական էսկալացիայի շարունակման մասին՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի։ Այս մասին ասված է «Անսար Ալլահ» ապստամբ շարժման քաղաքական գրասենյակի հայտարարության մեջ։

«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք սիոնիստական ​​(իսրայելական-խմբ․) ագրեսիայի վերսկսումը Գազայի հատվածում և նոր սարսափելի ջարդերի իրականացումը։ Կրկնում ենք, որ Եմենն իր զինված ուժերով կշարունակի իր ռազմական էսկալացիան՝ ի աջակցություն Գազայի և պաղեստինյան ժողովրդին, քանի դեռ ագրեսիան չի դադարեցվել»։

«Անսար Ալլահն» ընդգծել է, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա հարձակումների վերսկսումը տեղի է ունենում անկլավում ապրող գրեթե 2 միլիոն պաղեստինցիների շարունակվող շրջափակման և սովի ֆոնին։

Հունվարի կեսերին Իսրայելը և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են հրադադար հաստատել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով