Թրամփ․ Հութիների ցանկացած կրակոց կդիտարկվի որպես Իրանի կրակոց |azatutyun.am|

azatutyun.am: Հութիների կողմից իրականացված հարյուրավոր հարձակումները ստեղծվել են Իրանի կողմից, պնդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հութիների կողմից արձակված ցանկացած կրակոց այս պահից կդիտարկվի որպես Իրանի ղեկավարության կողմից և Իրանի զենքից արձակված։ Եվ Իրանն է պատասխանատվությունն ու հետևանքները կրելու, որոնք սարսափելի կլինեն», – իր Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահը։

Անցած շաբաթ օրը Միացյալ Նահանգների զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել Եմենում հութի զինյալների դեմ և զգուշացրել Իրանին՝ անհապաղ դադարեցնել աջակցությունը Վաշինգտոնի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորմանը։ Թրամփը հութիներին որակել էր «Իրանի կողմից ֆինանսավորվող հրոսակներ»։

Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին հերքել է Միացյալ Նահանգների պնդումը Եմենի կողմից որոշումների ընդունման և պետական քաղաքականության մեջ Թեհրանի ներգրավվածության մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով