Մակրոնը հույս ունի համոզել Թրամփին հրաժարվել եվրոպական ապրանքների համար մաքսատուրքերից |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ կկարողանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել, որ նա մաքսատուրքեր չսահմանի եվրոպական ապրանքների նկատմամբ։ Այս մասին նա ասել է մարտի 5-ի երեկոյան հեռուստաուղերձում։

Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է, թե հույս ունի «Միացյալ Նահանգների նախագահին համոզել և հետ պահել» ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուց:

«Ես վարչապետին և կառավարությանը խնդրել եմ առաջարկություններ անել՝ հաշվի առնելով այս նոր համատեքստը», – հավելել է Մակրոնը։

Ավելի վաղ նախագահ Թրամփը հայտարարել էր ԵՄ-ից բոլոր տեսակի ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու որոշման մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով