Դեսպան Գրիգոր Հակոբյանն ու ԻԻՀ ԱԳ փոխնախարարը անդրադարձել են Հայաստան-Իրան տնտեսական փոխգործակցությանը

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Սեյեդ Ռասուլ Մոհաջերի հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան տնտեսական փոխգործակցությանը, գոհունակությամբ արձանագրել ենթակառուցվածքային բնագավառում ընթացող համագործակցությունը:

Ընդգծելով էներգետիկ և այլ ոլորտներում փոխգործակցության նշանակությունը՝ դեսպան Հակոբյանը և նախարարի տեղակալ Մոհաջերը կարևորել են երկուստեք առավելագույն ջանքերի գործադրումը՝ ընթացիկ նախագծերն ավարտին հասցնելու և նորերը նախանշելու ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով