ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը առաջիկա օրերին կայցելի Հնդկաստան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը առաջիկա օրերին նախատեսում է այցելել Հնդկաստան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարեց կառավարության հարցուպատասխանի ընթացքում՝ անդրադառնալով Հայաստանի և Հնդկաստանի միջև խորացող համագործակցությանը։

Միրզոյանը ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է ակտիվ երկխոսություն վարել ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Չինաստանի հետ։

«Ե՛վ Հնդկաստանի, և՛ Չինաստանի հետ շատ ակտիվ երկխոսության մեջ ենք։ Մեր համագործակցությունն ընդգրկում է տարատեսակ ոլորտներ», – նշեց նախարարը։

Նա նաև տեղեկացրեց, որ այսօր Չինաստանի ԱԳ նախարարության հետ տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ, որոնց արդյունքում կողմերը հանդես են եկել համատեղ մամլո հաղորդագրությամբ։

«Ողջունվել են և՛ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, և՛ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- ընդգծեց Միրզոյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով