Հացադուլում գտնվող Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը վատացել է |azatutyun.am|

azatutyun.am: Ազատության հրապարակում արդեն երկրորդ օրը հացադուում գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը վատացել է։

Թանդիլյանի կուսակից ընկեր Վարդան Ավագյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ շտապօգնություն է եկել, ճնշման տատանում է արձանագրել և առաջարկել դադարեցնել հացադուլը։

Թանդիլյանը մարտի 1-ին հացադուլ սկսեց՝ որպես խնդրանք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ «դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող հացադուլը»։

Իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքող Վարդանյանը փետրվարի 18-ին հացադուլ հայտարարեց: Նրա ամերիկացի փաստաբանը հայտարարում է, որ «քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է Ադրբեջանում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով