Իրանի փոխնախագահ Ջավադ Զարիֆը հրաժարականի դիմում է ներկայացրել |hy.armradio.am|

hy.armradio.am: Իրանի փոխնախագահ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել՝ X-ի իր էջում ժողովրդին ուղերձ հղելով։

Ուղերձում Զարիֆը շնորհակալություն է հայտնել Աստծուն՝ իրեն անցած 9 ամիսների ընթացքում ժողովրդին ծառայելու հնարավորություն տալու համար։ Նշել է, որ այդ ընթացքում, հատկապես վերջին 6 ամիսներին, բանթարկվել է բազմաթիվ վիրավորանքների, զրպարտությունների ու սպառնալիքների՝ այդուհանդերձ մնալով իր ծառայության առաքելությանը հավատարիմ։

Նա ընդգծել է, որ երբեք չի խուսափել դժվարություններից՝ հանուն ազգային շահերի, անգամ եթե տարիներ շարունակ՝ պատերազմի ավարտից մինչև միջուկային բանակցությունների վերջնական փուլը, անձամբ ենթարկվել է զրպարտանքների ու հարձակումների։

Իրանի փոխնախագահը հայտնել է, որ դատական իշխանության ղեկավարի առաջարկով որոշել է վերադառնալ համալսարան՝ կառավարության վրա ճնշումները մեղմելու համար։ Նա իր քայլը համարում է ժողովրդի և կառավարության հաջողությանն աջակցելու միջոց։

Զարիֆը երախտագիտություն է հայտնել գործընկերներին ու ժողովրդին՝ մաղթելով նրանց հաջողություն, ներողություն խնդրելով իր թերությունների համար և կրկին վստահեցնելով, որ մնում է ժողովրդի նվիրված ծառա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով