ԱԳՆ-ում տեղի է ունեցել քիմիական զենքի կոնվենցիայի շրջանակներում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

2025թ. փետրվարի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (Ազգային մարմին) նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Քննարկվել են Քիմիական զենքի կոնվենցիայից բխող պարտավորությունների իրականացման ընթացքը, ՀՀ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) միջև փոխգործակցության հետ կապված հարցեր:

Մտքեր են փոխանակվել Կոնվենցիայի դրույթների կիրարկման նպատակով իրականացված օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով