Իրանում ՀՀ դեսպանն Իրանի առաջին փոխնախագահի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ առաջին փոխնախագահի՝ տարածաշրջանային համագործակցության և միջազգային հարցերով տեղակալ Ալի Նաջաֆի Խոշրուդիի հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ հագեցած օրակարգին, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին:

Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները խորացնելու և հնարավորինս զարգացնելու անհրաժեշտությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով